Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան

Մանրամասներ
եպհ

Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան։  Ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։

2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։

Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։