2018 թվականի հեղաշրջումը 2016 թվականի՝ Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, իրենց տապալված պլանների հետևանք էր․ Արմեն Աշոտյան

Մանրամասներ
աշոտյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդեց՝ որպես հայցի ապահովման միջոց՝ Արմեն Աշոտյանի գույքերի վրա 38 միլիոն 658 հազար 200 դրամի չափով արգելանք կիրառել: Դատավորը սակայն մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը, Դատավորը նշեց՝ եռօրյա ժամկետում հայցադիմումը պետք է հստակեցվի ու կրկին ներկայացվի:

Դատական նսիտից հետո լրագրողները մի քանի հարց ուղղեցին Աշոտյանին։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն իրեն Հիսուս Քրիտստոսի հետ է համեմատել, սա ինչպե՞ս կմեկնաբանի, Աշոտյանն ասաց․

«Հիսուս Քրիստոսը մահացավ , հետո հարություն առավ բոլորիս կյանք տալու համար, ինձ թվում է՝ Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է՝ նա կյանք է ստանում մեր մահերով»։

Անդրադառնալով նրան,որ ապրիլյան պատերազմի տարելիցն էր և այն աննկատ անցավ, Աշոտյանն արձագանքեց․

«16 թվականին Հայաստանին փորձեցին ծնկի բերել չստացվեց, դրա համար 18-ին հեղաշրջում կազմակերպեցին, 18-ի հեղաշրջումը 16-ի ՝Հայաստանը ծնկի բերել չկարողանալու, տապալված իրենց պլանների հետևանքն էր»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Գելափում Փաշինյանի վախճանի մասին են արձանագրել հարություն լինելո՞ւ է Փաշինյանին, նա նշեց․

«Սատանան հարություն չի առնում, Սատանան պարբերաբար կյանք է ստանում մինչև վերջնական մահ»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ։