Քանաքեռավանի ոլորաններում բախվել են բեռնատարներ․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Մանրամասներ
4

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին ոլորանապտույտ հատվածում բախվել են «Ford Transit» ու «ГАЗе́ль» բեռնատարները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների ինքնությունը։