Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 7-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա  7-9 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +20+22։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+13, 

Լոռիում գիշերը՝ +6+6, ցերեկը՝ +16+20,

Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +11+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +17+20,

Արարատում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +21+23, 

Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +21+23, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +21+23,

 Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+17։