Սուրճը կարող է բարձրացնել թոքերի քաղցկեղի ռիսկը

Պարզվել է, որ չծխող մարդկանց մոտ, որոնք օրական 2 և ավելի բաժակ սուրճ են օգտագործում, քաղցկեղի զարգացման հավանականությունը 41 տոկոսվ ավելի է

Եթե մարդն օրական առնվազն երկու բաժակ սուրճ է խմում, ապա մեծ է հավանականությունը, որ թոքերի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում կհայտնվի։ Այս մասին զզգուշացնում են Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի ամերիկացի գիտնականները։ «Российская газета»-ի փոխանցմամբ՝ գիտնականներն այդպիսի եզրահանգման են եկել 17 գիտական աշխատանքի արդյունքում, որին մոտ 1,2 մլն մարդու տվյալ է ուսումնասիրվել։

Պարզվել է, որ չծխող մարդկանց մոտ, որոնք օրական 2 և ավելի բաժակ սուրճ են օգտագործում, քաղցկեղի զարգացման հավանականությունը 41 տոկոսվ ավելի է, քան այն մարդկանց մոտ, որոնք սուրճ չեն օգտագործում։

Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառը ոչ թե կոֆեինն է, այլ սուրճի հատիկների բովման գործընթացը։

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ սուրճը կանանց մոտ իջեցնում է կաթնագեղձի ուռուցքի զարգացման հավանականությունը։