ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների դեմ, որոնք շրջանցում են ՌԴ դեմ պատժամիջոցները

Մանրամասներ
եմ

Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների այն ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ։

Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», - ասել է նա:

Նրա խոսքով, պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են՝ նպատակ ունենալով հաստատել նոր միջոցները մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի երկրորդ տարին: