Արցախի նախագահը հստակ պետք է խոսի, Բաքուն եթե սադրանքի ուզենա գնա՝ առիթ կգտնի

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Արցախի նախագահը, խորհրդարանը և բոլոր այն ինստիտուտները, որոնք գործում են, պետք է ակտիվ լինեն, հնարավորություն բացեն՝ Արցախի հարցը կրկին վերադարձնելու միջազգային օրակարգ։ Հայաստանի հասարակական-քաղաքական այն ուժերը, որոնք գիտակցում են իրավիճակի լրջությունը, պետք է սատարեն նրանց նախաձեռնությանը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի նախագահը պետք է հստակ խոսի, նա հաշվի է առնում հնարավոր ռիսկերը Ադրբեջանի հետ կապված, բայց Ադրբեջանը, եթե սադրանքի ուզենա գնալ, առիթ կգտնի։ Արցախի նախագահի հրամանագրերը վերաբերում են բացառապես Արցախին, ՀՀ իշխանությունների, տարբեր դեմքերի ակտիվությունն ու ագրեսիվ պահվածքն այս հարցի վերաբերյալ մեկ նպատակ ունի՝ Ադրբեջանին ցույց տալու, որ ՀՀ իշխանությունն Արցախի այս մոտեցումը չի կիսում։ Արցախցիներն անելիք ունեն․ Արցախի հարցը չպետք է խորտակեն ու փակեն, պետք է պետական ինստիտուտները պահպանեն, որ հասկանան՝ ինչպես են առաջ շարժվում»,-ավելացրեց պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե սահմանազատման գործընթացը պետք է առանձնացնել խաղաղության պայմանագրից, քանի որ այն երկար ժամանակ է պահանջում, Աբրահամյանը նկատեց՝ դա վտանգավոր է, քանի որ դրանով Ադրբեջանին հնարավորություն է տրվում հետագայում այլ խնդիրներ ստեղծել և իրավիճակը ռազմական գործողություններով լուծել։ 

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։