Խոշոր ավտովթար․ Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Մանրամասներ
1

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը՝ Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր