Արտաշատցին ծանոթացել է Ուկրաինացի կնոջ հետ, ապա հափշտակել նրա ոսկյա թևնոցն ու շղթան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ուկրաինայի քաղաքացի, 57-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 14-ին իր հետ ծանոթացած անձը Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ բացահայտ հափշտակել է իր ոսկյա թևնոցն ու ոսկյա շղթան և հեռացել:

Հայտնում են Ոստիկանությունից։

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ օպերատիվ միջոցառումների ընթացքում Կենտրոնականի գործընկերներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները:

Հենց նրանք ստացան հավաստի տեղեկություն, որն էլ համատեղ իրացվեց: Պարզվեց, որ արարքը կատարել էր Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակիչ։

Հետագա միջոցառումներին մասնակցեցին նաև Արտաշատի քրեական հետախույզները: 48-ամյա տղամարդը Արտաշատում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։