Բնակարանային գողություն․ «կրեատիվ «գողը» տանտիրոջ անչափահաս որդին էր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ապրիլի 1-ի երեկոյան Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում տվեց բնակարանային գողության վերաբերյալ: Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված: Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր:

Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին:

Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:

Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:

Հանգամանքները պարզվում են: