Վճարային տերմինալից գողացել էին 405 հազար դրամ. Թալինի քրեական հետախույզների բացահայտումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունվարի 27-ին, ոստիկանության Թալինի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի վճարային տեմինալից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին 405 հազար դրամ։

Ոստիկանությունից հայտնում են, որ Թալինի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնեի արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը կատարել են 28 տարեկան երկու երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Իրինդ գյուղի 28-ամյա բնակիչը հունվարի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։

Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են։