Թալանել է բանկը՝ խոստանալով, որ գումարը կվերադարձնի

Մանրամասներ
թալան

ԱՄՆ-ում տղամարդը թալանել է բանկը և խոստացել, որ կվերադարձնի գումարը, գրում է New York Post-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Չիկագոյում Մուհամեդ Ուորկու անունով տղամարդը գրություն է փոխանցել, որում խոստացել է, որ կվերադարձնի գումարը։ Արդյունքում, ամերիկացին կարողացել է գողանալ ընդամենը 2000 դոլար։

«Խնդրում եմ, տվեք ինձ գումարը, շուտով կվերադարձնեմ»,- նշել է նա գրառման մեջ։

Դեպքից կես ժամ անց տղամարդուն ձերբակալել են և մեղադրել կողոպուտի մեջ։ Նշվում է, որ նախկինում տղամարդն արդեն կալանավորվել է նմանատիպ դեպքի համար, սակայն նրա փաստաբանին հաջողվել է հասնել նրան, որ Մուհամեդը պատիժ չկրի։