Շղթայական ավտովթար` Իսակովի պողոտայում. բախվել են Honda-ն, Nissan-ը, 2 Mercedes ու Chevrolet-ը

Մանրամասներ
4

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Լիաննա Ս.-ի վարած Honda, Արամ Խ.-ի վարած Mercedes, Արման Մ.-ի վարած Mercedes, Վահագն Խ.-ի վարած Nissan և Հովհաննես Տ.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռացնում ու ծառայություն էին կատարում նույն վաշտի պարեկ Հայկ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մելյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։