Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է իբր հայկական դիվերսիոն խմբի անդամ է ձերբակալել

Մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել ադրբեջանական տարածք, որի անդամներից մեկը վիրավորվել է և ձերբակալվել։

Ըստ նրանց, «դիվերսիոն խումբը» փորձել է ներթափանցել ժամը 11:15-ի սահմաններում Քելբեջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջև ընկած տարածքներով։