Մերձդնեստրում պայթեցվել է ռուսական հաղորդումները վերահեռարձակող ռադիոկենտրոնը. Անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրվել

Մանրամասներ
ա

Երեքշաբթի անհայտ անձինք չճանաչված Մերձդնեստրում պայթեցրել են տարածաշրջանային ռադիոկենտրոնը, որը վերահեռարձակում է ռուսական ռադիոհաղորդումներ։

«Անջատվել են երկու ամենահզոր ալեհավաքները՝ մեկ` մեգավատ, երկրորդը՝ կես մեգավատ հզորությամբ։ Երկուսն էլ վերահեռարձակում էին ՌԴ ռադիո: Մերձդնեստրյան ռադիոկենտրոնի աշխատակիցներից և տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել»,- հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի կանցկացնի Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ՝ կապված Մերձդնեստրում իրավիճակի սրման հետ։

«Սանդուն այսօր հրավիրում է Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ՝ կապված Մերձդնեստրի տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերի հետ»,- հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։