Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող երկաթուղային կայարանին ռուսական բանակի հարվածի և առնվազն 15 զոհի մասին։
«Հենց այն ժամանակ, երբ պատրաստվում էի հայտարարություն անել, ես տեղեկություն ստացա Դնեպրոպետրովսկի շրջանում երկաթուղային կայարանաի վրա ռուսական հրթիռային հարձակման մասին․ չորս մարդատար վագոն այժմ այրվում է: Առնվազն 15 մարդ է մահացել և մոտ 50 մարդ վիրավորվել է: Փրկարարներն աշխատում են: Սակայն, ցավոք, զոհերի թիվը դեռ կարող է աճել»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ «այսպես է Ռուսաստանը նախապատրաստվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս հանդիպմանը»։
0Comments