Հայտնի է Իսպանիայի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը

Դա Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնն է

Հայտնի է դարձել Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի հանդիպման անցկացման վայրը, գրում է Football España-ն: 

Գավաթը խաղարկվելու է Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Այդ ստադիոնում իր խաղերն է անցկացնում «Բետիսը»: 

Հատկանշական է,  որ մինչ այս մրցաշարի եզրափակիչը երբեք չի անցկացվել այս մարզադաշտում: 

Նշենք, որ Իսպանիայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեն Մադրիդի «Ռեալը», «Վալենսիան», «Բարսելոնան» «Խետաֆեն», «Ժիրոնան», «Սևիլիան», և  վերջապես «Բետիսը»: