«Բարսելոնան» չի հեռացվի Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկությունից

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային չի բավարարել «Լևանտեի» բողոքը, որն էր  «Բարսելոնա»-ին ընթացիկ մրցաշրջանից հեռացնելը կանոնակարգը խախտելու համար:

Ըստ աղբյուրի` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի դիտարկել «Լևանտեի» բողոքը, քանի որ այն ներկայացվել է նշանակված ժամկետից ուշ: Ակումբը պաշտոնական բողոքը ներկայացրել էմիայն կայացած խաղի ավարտից 5 օր հետո: 

Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատել էին, որ «Բարսելոնան» չպետք է օգտագործեր պաշտպան Խուան Մովիլյեին «Լևանտեի» (1:2) դեմ կայացած առաջին խաղում, քանի որ վերջինս դեղին քարտերի պատճառով պետք է որակազրկված լիներ:

Ինչևէ, «Բարսելոնա» -ն շարունակելու է պայքարը Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկությունում: