G7-ի ֆինանսների նախարարները Ուկրաինային խոստանում են ավելի քան 24 միլիարդ դոլարի աջակցություն

Մանրամասներ
ա

G7-ի երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ միջազգային հանրության հետ միասին 2022 և 2023 թվականներին Ուկրաինային ավելի քան 24 միլիարդ դոլար լրացուցիչ աջակցություն կտրամադրեն։ Նրանք նաև հավելել են, որ պատրաստ են ավելին անել, եթե անհրաժեշտ լինի, հայտնում են Reuters-ը և The Hill-ը։

«Ռուսական շարունակվող դաժան ագրեսիայի, դրա հետեւանքով ուկրաինական բնակչության տառապանքների և երկրի երկարատև ոչնչացման ֆոնին մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել ավելին», ասվում է հայտարարության մեջ։