Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան. Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ընդմիշտ կորցրել է Ուկրաինան։ Այս մասին նա ասել է իր իր տեսաուղերձում:

«Ռուսաստանի խնդիրն այն է, որ նրան չի ընկալում և երբեք չի ընկալի ամբողջ ուկրաինացի ժողովուրդը: Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան: Ավելին՝ ամբողջ աշխարհն է կորցրել: Նրան այլևս ոչ մի տեղ չեն ընկալում»,- ասել է նախագահը:

Նաև, խոսելով պատերազմի ավարտի ժամկետների մասին, Զելենսկին նշել է, որ պատերազմն ավելի արագ կավարտվի, երբ Կիևը ավելի հզոր աջակցություն ստանա գործընկեր երկրներից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին և զենքին

։Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, բայց դրանք բավարար չեն ռուսական ռազմական մեքենան առանց գումարի միջոցի թողնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: