Ոմն տիրակալ հրահրում է հակամարտություններ. Հռոմի պապը խստորեն քննադատել է Պուտինին

Մանրամասներ
ա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Ռուսաստանի սկսած պատերազմը՝ առանց անուններ տալու։

«Եվրոպայի հենց արևելքից, Արևելքից, որտեղ առաջին անգամ լույսը բարձրացավ, եկավ պատերազմի խավարը: Մենք կարծում էինք, որ այլ երկրներ ներխուժումները, կատաղի փողոցային մարտերը և ատոմային սպառնալիքները միայն հեռավոր անցյալի մութ հիշողություններ էին: Բայց պատերազմի սառնաշունչ քամին, որը բերում է միայն մահ, ավերածություններ և ատելություն, անցավ շատերի կյանքով և ազդեց բոլորի վրա»,- Լրագրի փոխանցմամբ՝ ասել է Պապը։

«Հերթական անգամ ոմն տիրակալ, որը հայտնվել է ազգայնական պահանջների թակարդում, հրահրում է հակամարտություններ, մինչդեռ սովորական մարդիկ զգում են ապագա կառուցելու անհրաժեշտություն, որը լինելու է կամ համատեղ, կամ ընդհանրապես չի լինելու»: