Ավստրիան դեմ է հանդես եկել ռուսական գազի էմբարգոյին

Մանրամասներ
ա

Ավստրիայի գազային ոլորտը կախված է ռուսական կողմի մատակարարումներից։ Վիեննան չի աջակցում ռուսական գազի էմբարգոյին, քանի որ դա ավելի ուժեղ կազդի երկրի տնտեսության վրա, քան կհարվածի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները CNN-ի հետ հարցազրույցում։

Բրունները նշել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան կախված է ռուսական գազից, որ իրենք պարզապես այլընտրանք չունեն։

Ապրիլի 14-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցությունների ժամանակ վստահեցրել է իրեն մատակարարումների կայունության հարցում, ինչպես նաև հայտնել եվրոյով վճարման հնարավորության մասին։ Նշենք, որ Ավստրիան բնական գազի 80 տոկոսը ստանում է Ռուսաստանից։