Դերասան Վլադիմիր Կոստանյանին դուրս են վռնդում իր բնակարանից

Ես այսօր ստիպված եմ այս խոսքերը հնչեցնել ուղիղ եթերով, որովհետև գտնվում եմ շատ ծանր վիճակում
դերասան

Դերասան Վլադիմիր Կոստանյանն իր ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրել է, որ «Յունիբանկ»-ն իր տունը ցանկանում է վերցնել՝ չմարված վարկի պատճառով:

«Ես այսօր ստիպված եմ այս խոսքերը հնչեցնել ուղիղ եթերով, որովհետև գտնվում եմ շատ ծանր վիճակում: Ընկել եմ բանկային ծառայությունների ծուղակը: Մի քանի տարի առաջ վերցրեցի 8 միլիոն դրամ «Յունիբանկ»-ից՝ տունը դնելով որպես գրավ: Մուծել եմ հինգ միլիոն դրամ, մնացել է մոտ 3 միլիոնը: 2018-ին ինսուլտի պատճառով ձախ կողմս լրիվ թուլացավ, չկարողացա վճարել բանկի գումարները: 3 միլիոնը դարձել է 7,5 միլիոն: Չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ…»:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրա աջակցությունը՝ նշելով, որ ինսուլտն ստացել է հրապարակում՝ ցույցերին աջակցելու ժամանակ: