Սննդամթերքը թանկացել է

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. օգոստոսին 2018 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.2 % գնաճ, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ՝ 0.8 % գնանկում

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. օգոստոսին 2018 թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.2 % գնաճ, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ՝ 0.8 % գնանկում: Ձվի գինը 2019 թ. օգոստոսին 2018 թ. օգոստոսի համեմատ աճել է 28.0 %-ով:

2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1 %-ով, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. օգոստոսին 2018 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.0 %, իսկ 2019 թ. հուլիսի համեմատ՝ 0.3 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 0.3 %-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 0.3 % գնաճ:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 0.5-2.5 %-ով, 2-ում գրանցվել է 0.7-0.1 % գնանկում, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարի և շաքարավազի՝ 0.1 %, ալկոհոլային խմիչքի՝ 0.4 % և ծխախոտային արտադրատեսակների 0.8 % գնաճ:

https://analitik.am