Հայաստանում գազի սակագնի բարձրացումը հիմնական սպառողական զամբյուղի մաս հանդիսացող ապրանքների գների մեխանիկական աճի կհանգեցնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Կառավարությունը, չնայած ավելի վաղ տված խոստումներին, որ երկրի բնակչությունն իր վրա չի զգա գազի գնի բարձրացումը, ըստ էության, չի կարող այդ ծախսերի սուբսիդավորման համար միջոցներ գտնել:
«Այս հարցը շատերի մոտ է ծագում, ովքեր տնտեսությունից ինչ-որ բան հասկանում են: Ակնհայտ է, որ նման միջոցները հնարավոր չէ ոչ մի տեղից գտնել: Կամ տնտեսվարող սուբյեկտները ստիպված կլինեն նվազեցնել գները կամ այդ սուբսիդավորումը պետք է արվի պետական բյուջեի հաշվին: Այսպես թե այնպես, բոլոր ծախսերը պետք է սպառողը կատարի», - պարզաբանեց տնտեսագետը:
Բոստանջյանը շեշտեց, որ այն միջոցները, որոնք պետք է ուղղված լինեն բնակչության անհամար սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանը, կհատկացվեն գազի սակագների սուբսիդավորմանը, ինչը անթույլատրելի է: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության քաղաքացիները չեն զգա գազի սակագների աճը, այն դեպքում եթե «կապույտ վառելիքի» սակագներն ամեն դեպքում բարձրանան:
0Comments