Դոլարի փոխարժեքի աճը չի դադարում. եվրոն եւս թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 481.96 դրամ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 481.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.84 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.95 դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  229.8 դրամ, ոսկի՝ 19,852.67 դրամ, պլատին՝ 13,496.47 դրամ: