Գերմանիայում «կանաչները» կպաշտպանեն Շտայնմայերի երկրորդ նախագահական ժամկետը. ARD

Մանրամասներ

ա

Գերմանիայի «Դաշինք-90»/«կանաչներ» կուսակցությունը կպաշտպանի Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը եւ նրա համար երկրորդ նախագահական ժամկետի ուղի կբացի: Հունվարի 4-ին այդ մասին հաղորդել Է ARD հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Ավելի վաղ Շտայնմայերի թեկնածությունը պատշտպանել են Բունդեսթագում մեծամասնություն ունեցող՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), ինչպես նաեւ կառավարող կոալիցիայի մեջ մտնող Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ):

«Կանաչները» չԷին շտապում դիրքորոշում հայտնել, քանի որ սկզբնապես պատրաստվում Էին բարձրագուն պետական պաշտոնի համար առաջադրելու կին: Գերմանիայի նախագահին ընտրում Է հատուկ սահմանադրական մարմինը՝ Դաշնային ժողովը: Այն բաղկացած Է Բունդեսթագի պատգամավորներից եւ դաշնային երկրամասերի ներկայացուցիչներից:

ԳՍԴԿ-ի, ԱԴԿ-ի եւ «կանաչների» ձայները կբավականացնեն, որպեսզի գործող նախագահն ընտրվի երկրորդ ժամկետով:

Ինչպես սպասվում Է, Դաշնային ժողովը երկրորդ ժամկետով Շտայնմայերին կընտրի 2022 թվականի փետրվարի 13-ին: Շտայնմայերը 2017 թվականին Գերմանիայի պետության ղեկավարի պաշտոնում փոխարինել Է Յոահիմ Գաուկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: