Մենք նաև հնարավորություն ունենք դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

Մանրամասներ

1

Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը, ասել է վարչապետ Սաննա Մարինը։

«Մենք նաև հնարավորություն ունենք դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մենք պետք է փայփայենք ընտրության այս ազատությունը և այն իրական համարենք, քանի որ դա վերաբերում է անվտանգության ոլորտում յուրաքանչյուր երկրի սեփական որոշումները կայացնելու իրավունքին», – նրա խոսքը մեջբերում է YLE-ն:

Նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները հակասում են եվրոպական սկզբունքներին։

Նրա կարծիքով՝ ԵՄ որոշ երկրների, օրինակ՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի ինքնիշխանությունը վտանգի տակ է։

Նման իրավիճակում, կարծում է Ֆինլանդիայի ղեկավարը, ԵՄ-ն պետք է մասնակցի բանակցություններին, որոնք առնչվում են իր անդամ երկրների շահերին։