Սահման չկա. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մանրամասներ

Հիսուս

Նոյեմբերի 2

Անսահման կարողություն. այս է Իմ Ունեցածը: Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակեր՝ Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու: Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ Զորությանը:

Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում: Դուք դեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ: Ես կամենաում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով՝ ընտրելով խեեղճ, թերի ու չնչին բաներ, մի՞թե այս արհամարհանք չէ Ամենաառատ Տվողի նկատմամբ:

«Ուզեք՝ ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»: Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ Խոստումը, այդ Իմ գործն է...

Տեսեք, որ մեծ հավատքի անհրաժեշտությունը կա. մեծամեծ բաներ ակնկալեք և մեծ բաներ պիտի ստանաք: