Թուրքիայում իշխող ուժի համակիրները լքում են «Էրդողանի նավը»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով, գրում է Ermenihaber.am-ը։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է: ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել է իշխող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն լքելու և  կուսակցական շարքերը փոխելու պատճառները։ Փյոսթեքիի հաղորդմամբ՝  սոցհարցման արդյունքներով ԱԶԿ-ի այն համակիրները, որոնք դժգոհ են իշխող ուժի տնտեսական քաղաքականությունից հակված են աջակցել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը և Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցությանը (Gelecek Partisi)։  ORC-ի տնօրենի խոսքով՝ ԱԶԿ-ի աջակիցների շրջանում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) և ազգայնական «Լավ» կուսակցություն (İyi Parti) անցնելու միտում կա։ Նա հավելում է, որ նրանք իշխող ուժի այն համակիրներն էին, որոնք մտահոգություններ ունեն երկրի վատ կառավարման, հետընթացի, իրավունքի ու արդարադատության ոլորտում իրականացված քաղաքականության շուրջ։