Ֆրանսիան կոչ է արել Իրանին դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ողջ գործունեությունը

Ծրագիրը չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին

Այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ինքը կարող է ուղեծիր երկու հրթիռ ուղարկել, Ֆրանսիան Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ողջ գործունեությունը՝ տեղեկացնում է Reuters-ը:

«Ֆրանսիան հիշեցնում է, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի համապատասխանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես Ֆոն Դեր Մյուլը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը տիեզերք իրանական արտադրության հրթիռներով երկու արբանյակ կուղարկի: