Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավերի վրա

Մանրամասներ
նավ

Եմենի հութիները Կարմիր և Արաբական ծովերում անօդաչու սարքերով հարձակվել են ամերիկյան ռազմանավերի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը։

Հութիները նաև հայտնել, որ իրենք մի քանի հրթիռ են արձակել իսրայելական MSC Silver նավի վրա Ադենի ծոցում, ինչպես նաև հարվածել են թիրախներին Իսրայելի հարավում:

Ավելի վաղ «Անսար Ալլահ» շարժման հութիները հարձակվել էին Ադենի ծոցում բրիտանական Rubymar նավի վրա։