Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է, վարորդը դեպքի վայրում ինքնակամ մոտեցել է իրավապահներին

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ էր

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտաում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 20-ամյա Մելքոն Մ.-ն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթը կատարած ավտոմեքենան եղել է սև գույնի, արտասահմանյան մակնիշի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում էին վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին, դեպքի վայր ժամանած օպերատիվ- քննչաան խմբին է մոտեցել Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Բաբկեն Ս.-ն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW մակնիշի 17 ՏՏ 286 համարանիշի ավտոմեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերել է դեպքի վայրից քիչ հեռու և քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։