Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Մանրամասներ
հյուրանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա: 

Shamshyan.com-ի տեղեկություններով ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի ննջարանի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի: 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով  նախաձեռնվել  է քրեական վարույթ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Մահացածը, ում ինքնությունը պարզվում է, ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս: