Վիրավոր եղնիկը մահացած է ձևացել և սպանել է որսորդին

Ոստիկանությունը ենթադրում է, որ մահվան պատճառը վնասվածքները չեն եղել, այլ առողջական խնդիրները

ԱՄՆ Արկանզաս նահանգում վիրավոր եղնիկը մահացած է ձևացել և սպանել է որսորդին: Այս մասին հայտնում է CNN-ը:

Վիրավոր 66-ամյա տղամարդուն անտառում գտել է նրա եղբորորդին: Ըստ տեղեկատվամիջոցների՝ որսորդի մարմնի վրա հայտնաբերվել են եղնիկի եղջյուրներին բնորոշ հետքեր: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նշվում է նաև, որ տղամարդը 20 տարվա փորձ ունեցող որսորդ էր և հազիվ թե ընկներ եղնիկի ծուղակը: Վիրավոր կենդանին կարող էր մահացած ձևանալ, և, երբ տղամարդը մոտեցել է նրան, ցատկել է և վիրավորել է եղջյուրներով:

Ոստիկանությունը ենթադրում է, որ մահվան պատճառը վնասվածքները չեն եղել, այլ առողջական խնդիրները: Վարկածներից մեկը սրտի կաթվածն է: Այս ենթադրությունը ստուգելու են բժիշկները: Բացի այդ, նշվում է, որ վիրավոր եղնիկը նույնպես մոտակայքում չի գտնվել: