Վրացի «օրենքով գողին» գնդակահարել են ընտանիքի աչքի առաջ

Մանրամասներ

1

Աթենքում նախորդ գիշեր իր տան մոտ գնդակահարել են քութայիսյան գողական սփյուռքի առաջնորդներից մեկին՝ 41-ամյա Շոթա Թեւդորաձեին, ով քրեական միջավայրում առավել հայտնի է Շոտիկո անունով, գրում է «Փրայմ Քրայմը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված անձը կնոջ եւ դստեր աչքի առաջ հսկիչ կրակոց է արձակել Թեւդորաձեի գլխին։

Որպես Շոտիկոյի սպանության հնարավոր պատճառ՝ նշվում են Գեգա Մոդեբաձեի գողական կարգավիճակի շուրջ Վաժա Բիգանիշվիլիի հետ նրա տարաձայնությունները։