Արքայազն Հարին պատմել է արքայադուստր Դիանայի մասին

Սա վատագույն հիշողությունն է նրա մասին

Հոկտեմբերի 23-ին բրիտանական ITV հեռուստաալիքը կցուցադրի վավերագրական ֆիլմ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Աֆրիկա կատարած ճամփորդության մասին: Հատուկ այդ կարևոր նախագծի համար արքայազն Հարին բացառիկ հարցազրույց է տվել, որում հիշել է իր լեգենդար մորը՝ արքայադուստր Դիանային:

«Ես ամեն անգամ հիշում եմ մորս և նրա մահվան մասին, երբ տեսախցիկ եմ տեսնում կամ լսում եմ տեսախցիկի ձայնը,- պատմել է Հարին իր կյանքի վրա լրատվամիջոցների ազդեցության մասին և հերթական անգամ մեղադրել է պապարացիներին մոր մահվան մեջ: -Այս ամենն ինձ ակնթարթորեն հետ է տանում դեպի անցյալ: Այս առումով սա նրա կյանքի վերաբերյալ ամենավատ հիշողությունն է, ոչ թե լավագույնը: Սա վերք է, որը թարախածորում է»:

«Գտնվել Աֆրիկայում 22 տարի անց և փորձել ավարտին հասցնել նրա սկսած գործը, աներևակայելի էմոցիոնալ է: Այն ամենը, ինչ ես անում եմ այստեղ, ինձ հիշեցնում է նրա մասին»,- ավելացրել է Սասեքսի դուքսը: