Արտաշատի դպրոցներից մեկից սննդային թունավորումից 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց

Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: