Ղազախստանում կործանվել է ՊՆ ուղղաթիռը. կան զոհեր

Այս պահին երկու ուղղաթիռ չորսից վայրէջք է կատարել եւ գտնվում է Կիզիլօրդայում, իսկ մեկ ուղղաթիռ վերադարձել է վթարի վայր

Պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կիզիլօրդայի մարզում, տեղեկացնում է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«2019 թվականի մարտի 27-ին վթարի է ենթարկվել Ղազախստանի ԶՈւ Օդային պաշտպանության ուժերի ուղղաթիռը։ Նախնական տվյալներով՝  կան զոհեր։ Նրանց թիվը եւ տուժաների վիճակը ճշտվում են։ Ուղղաթիռը Աքթաուից թռչում էր Շիմքենթ։ Թռիչքը կատարվում էր «Ալթին ժեբե» հատուկ ստորաբաժանումների համալիր ստուգումների եւ վարժանքների շրջանակում, ուշ ժամի եւ բարդ տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Նուռլան Երմեկբաեւի հրամանով ստեղծվել եւ դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողով։ Այս պահին երկու ուղղաթիռ չորսից վայրէջք է կատարել եւ գտնվում է Կիզիլօրդայում, իսկ մեկ ուղղաթիռ վերադարձել է վթարի վայր։ Պաշտպանության նախարարությունը ներքին գործերի նախարարության հետ համատեղ սկսել է հետաքննել ավիապատահարի պատճառներն ու հանգամանքները։ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կիզիլօրդայի մարզի Ժալագաշյան շրջանում։ Ուղղաթիռը անհայտ հանգամանքներում վայր է ընկել եւ լրիվ այրվել։