Վթար Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-ՈՒրցաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Շ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառերին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորը (Միշա Հ., ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: