Վանեցյանի գաղտնի թղթապանակը

ԱԱԾ նախկին տնօրենի ու գործող վարչապետի հեռակա բանավեճի ժամանակ Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարել էր. «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»

politica.am-ը գրում է

ԱԱԾ նախկին տնօրենի ու գործող վարչապետի հեռակա բանավեճի ժամանակ Արթուր Վանեցյանը մասնավորապես հայտարարել էր. «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»։

Դրան հաջոդեց «Իմ քայլի» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ուղղակի սպառնալիքը Վանեցյանի հասցեին` Հանրային հեռուստաընկերության եթերում։

politica.am-ի տեղեկություններով՝ Վանեցյանը փորձում է ապահովագրել իրեն հնարավոր հարձակումներից։  Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտնի լրագրողներից մեկին փոխանցել է բազմաթիվ ուշագրավ տեղեկություներ պարունակող գաղտնի թղթապանակ։

Ըստ մեր աղբյուրի՝ Վանեցյանն այդ թղթապանակը հանձնել է իրեն ապահովագրելու համար ու որևէ բան պատահելու դեպքում այդ փաստաթղթերը դառնալու են հանրության սեփականությունը։