Տղամարդը կացինով մտել է բանկ և պահանջել մարված համարել վարկերը

Ձերբակալվածը 41 տարեկան է, միջադեպի պահին եղել է ոչ սթափ վիճակում

Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, ով կացինով զինված ներխուժել է բանկ և պահանջել մարված համարել իր վարկերը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ձերբակալվածը 41 տարեկան է, միջադեպի պահին եղել է ոչ սթափ վիճակում: