Թրամփն Օբամային մեղադրել է Սպիտակ տանը վատ օդափոխման համար

Օբամայի վարչակազմը օդափոխման նոր համակարգ է մշակել, որը մեկ սառն է փչում, մեկ՝ տաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը վատ օդափոխման համար մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է Associated Press-ը:

Թրամփը հերթական անգամ քննադատել է Օբամային, երբ Օվալաձեւ սենյակում հայտնել է, թե ինչու է օգոստոսին մեկնելու Նյու Ջերսի: 

Նրա խոսքով՝ ինքը որոշ ժամանակ հեռու կլինի Սպիտակ տնից, որպեսզի անձնակազմին ժամանակ տա տեխնիկական աշխատանքներ կատարելու համար:

«Օբամայի վարչակազմը օդափոխման նոր համակարգ է մշակել, որը մեկ սառն է փչում, մեկ՝ տաք»,- բողոքել է նախագահը, գրում է news.am: