Մեսսին՝ տարվա խաղացող

Մրցանակը շնորհվել է ABC ընկերության կողմից

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ  ESPY-ի:

Մրցանակը շնորհվել է ABC ընկերության կողմից, նախկինում այն շնորհում էր ESPN-ը:

ԱՄՆ կանանց հավաքականը ճանաչվել է տարվա լավագույն թիմը`  երկրորդ անգամ անընդմեջ հաղթելով աշխարհի գավաթը:

Ամերիկացի հարձակվող Ալեքս Մորգանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Ավստրալացի Սամանթա Քերրը լավագույն ֆուտբոլիստն է:

Մինչև 2004 թվականը ESPY մրցանակը շնորհվում էր երկրպագուների քվեարկությամբ: Այնուհետև քվեարկելու իրավունք ստացան սպորտային լրագրողները, հաղորդավարները և այլ փորձագետներ: Այժմ տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են փորձագետների կողմից ընտրված թեկնածուների միջև առցանց քվեարկությամբ: