Ալ-Նասրի մարզական տնօրենը խոսել է Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին

Մանրամասներ
ա

«Ալ-Նասրի» մարզական տնօրենը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:

«Ես չեմ կարող ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան տալ։ Սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մինչև տարվա վերջ։

Դուք հասկանում եք, որ այդ բանակցությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն ակումբի, այլ ամբողջ երկրի, ինչպես նաև համաշխարհային ֆուտբոլի համար։ Նրանք պետք է ղեկավարվեն բարձրագույն իշխանությունների կողմից։

Կարող եմ ասել, որ Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույններից մեկն է։ Ես նրան միշտ համարել եմ օրինակելի մարզիկ՝։ Եվ, որպես պորտուգալացի, ես երկրպագել եմ նրան: Բայց տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Մարսելո Սալազարի խոսքն է մեջբերել Yahoo-ն: