Կոուտինյոն կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից

Բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն չի բացառել, որ կարող է հեռանալ կատալոնական ակումբից: 26-ամյա ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Սեւիլիայի» դեմ պատասխան խաղից (6:1) հետո:

«Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա: Այն ամենը, ինչի մասին մտածում եմ հիմա, դա ջանասիրաբար աշխատելն է»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվվում, որ «Բարսելոնան» կարող է 140 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Կոուտինյոյին, որի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: