Շողեր Թովմասյանի ու որդու ջերմ լուսանկարը

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դերասանուհին կադրում պատկերված է որդու հետ։ Շողեր Թոմասյանը ջերմ գրկել է որդուն, իսկ մեկնաբանություններում օգտագործել է «իմ Ալեքսանդր» հեշթեգը։ Հմայիչ դերասանուհին սպիտակ բլուզ է կրում եւ եւս գլխակ ու գրեթե շպարված չէ։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Շողերը կրում էր ճերմակ տոպ, դեղին, լայն տաբատ, վարդագույն պիջակ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Կադրերն արվել էին ԱՄՆ-ում։