«Ոչ, ես ձմերուկ կուլ չեմ տվել». Նատալի Իմբրուլյան անծանոթից երեխա լույս աշխարհ կբերի

Այս աշնանը ես սպասում եմ առաջնեկիս լույս աշխարհ գալուն, նրանց համար, ովքեր ինձ լավ են ճանաչում, գաղտնիք չէ, որ ես դա ցանկացել եմ երկար տարիներ եւ ուրախ եմ, որ դա հնարավոր է դարձել

Անձնական կյանքում անհաջողություններից հետո ավստրալացի երգչուհի Նատալի Իմբրուլյան հղիացել է արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Այդ մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

Հայտնի չէ՝ որ փորձից հետո է Իմբրուլյային հաջողվել հղիանալ,  միայն հաղորդվում է, որ դերասանուհին երեխա կունենա սերմնահեղուկից դոնորից։ «Ձեզ համար կարեւոր հայտարարություն ունեմ։ Ոչ, ես ձմերուկ կուլ չեմ տվել։ Այս աշնանը ես սպասում եմ առաջնեկիս լույս աշխարհ գալուն։ Նրանց համար, ովքեր ինձ լավ են ճանաչում, գաղտնիք չէ, որ ես դա ցանկացել եմ երկար տարիներ եւ ուրախ եմ, որ դա հնարավոր է դարձել»,- երկրպագուների հետ կիսվել է ապագա մայրիկը։

Բացի այդ՝ արտիստը հայտնել է նոր ալբոմի մասին, որը կթողարկի BMG ապրանքանիշի հետ համատեղ։ Նա օրերս է ստորագրել ընկերության հետ պայմանագիրը։

Картинки по запросу natalie imbruglia

Հիշեցնենք՝ աստղը ծնվել է Ավստրալիայում, սակայն արդեն երկար տարիներ ապրում եւ աշխատում է Բրիտանիայում։ Մանուկ հասակում Իմբրուլյան ակտիվորեն նկարահանվել է գովազդային հոլովակներում, սակայն հայտնիություն է ձեռք բերել «Հարեւաններ» սերիալիում Բեթ Բրենանի կերպարը մարմնավորելու շնորհից, որին ժամանակին մասնակցել է նաեւ Քայլի Մինոուգը։ Մի քանի տարի անց նա որոշել է երգչուհու կարիերա սկսել եւ չի սխալվել. 90-ականների վերջին Նատալիի մասին իմացավ ամբողջ աշխարհը. նրա «Torn» եւ «Big Mistake» հիթերը գլխավորեցին համաշխարհային հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներ։