Եվա Լոնգորիան կարմիր գորգի վրա հաճախ է ցուցադրում իր հարթ որովայնն ու սլացիկ ոտքերը։ Բայց նրա նոր լուսանկարը ուշադրություն է գրավել նրա հետույքի վրա։
Լուսանկարում «Հուսահատ տնտեսուհիներ»-ի աստղը կանաչ զգեստով է, որն այնքան թափանցիկ է, որ չի թաքցնում նրա ներքնազգեստը:
Մեկնաբանություններում կինոաստղին համեմատել են 54-ամյա Ջենիֆեր Լոպեսի հետ, որը հայտնի է իր ընդգծված հետույքով։
«Ջեյ Լո՞ն է, թե՞ Եվան», «Դու մի փոքր նման ես Ջենիֆեր Լոպեսին»,- գրել են երկրպագուները։ Մյուսները որոշել են, որ նա դիմել է ֆոտոշոփի օգնությանը. «Սա կեղծ հետույք է», «Սիլիկոնե հետույք է»: Նրանցից մեկը հարցրել է. «Ինչպե՞ս հանկարծ նրա հետույքը մեծացավ»:
0Comments