Քայլի Ջենները «Playboy»-ի շապիկին

Լուսանկարը, որը հեղինակել է ուկրաինացի լուսանկարչուհի Սաշա Սամսոնովան, պատկերում է Ջենների մարմնի մի հատվածը

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ Քայլի Ջենները, հայտնվել է «Playboy» ամսագրի շապիկին:

Լուսանկարը հրապարակվել է ամսագրի ինսթագրամի պաշտոնական էջում, փոխանցում է Լենտան։

Լուսանկարը, որը հեղինակել է ուկրաինացի լուսանկարչուհի Սաշա Սամսոնովան, պատկերում է Ջենների մարմնի մի հատվածը։

Տպագիր թողարկման պատճենը վաճառվում է «Playboy»-ի կայքում՝ 24,99 դոլարով (ավելի քան 1,5 հազար ռուբլի):